Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սևակ Համբարձումյանին և Կարեն Մարդանյանին
ԻրավունքՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 7-ին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սեւակ Համբարձումյանին եւ Կարեն Մարդանյանին։