Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին. Yerkir.am

Իրավունք

Yerkir.am-ը գրում է. «Ապրիլի 21-ին, Սյունիք այցելելուց և սյունեցիների «ջերմ ողջույնին» արժանանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ապօրինի հանձնարարություններ տվեց իրավապահ մարմիններին «հստակ և կոշտ արձագանքել» քաղաքացիների գործողություններին։ Բռնություններ գործադրելու այս ցուցումը կատարելով, նույն գիշերը, իրավապահները, ապօրինի, քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարելով և նսեմացնելով «բերման ենթարկեցին» երեսունից ավելի քաղաքացիների։ Իրավապահ մարմինների այս ակնհայտ հակաօրինական վարքագիծը բողոք առաջացրեց նաև Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում: Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ խաղաղ հավաք անցկացրեցին ավելի քան հազար ցուցարարներ, որոնք պահանջում էին ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին և քրեական գործ հարուցել բռնություններ կատարելու հանձնարարական տված, իրականացրած և դրանք արդարացնող պետական պաշտոնյանների նկատմամբ: 

Այս հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը (նրան փոխարինող տեղակալը) մերժեց իջնել և հանդիպել ցուցարարների հետ: Դրա հետևանքով լարված իրավիճակում սկսվեց հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև, որի ժամանակ ոստիկանները սկսեցին անհամաչափ ուժի կիրառումը։ Հատուկ թիրախավորումով ոստիկանները հարվածներ հասցնելով, սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ անդամներին և ցույցի այլ մասնակիցների։ Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Ասլիկյան ազգանունով Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայող սպան բռունցքով և արմունկով կանխամտածված մի քանի անգամ հարվածում Հայկ Հեքիմյանի դեմքին և գլխին։ Ցույցի կազմակերպիչների համառ ջանքերի շնորհիվ միայն մոտ կես ժամ հետո հաջողվում է խաղաղեցնել իրավիճակը։

Սակայն իրավապհները չեն հանդարտվում։ Շարունակելով «իրացնել» ստացված ապօրինի հրահանգը, նրանք քրեական գործ են հարուցում դատախազության մոտ կատարված իրադարձությունների մասով և հաջորդ օրը ձերբակալում են Հայկ Հեքիմյանին։ Դատարանը մեկ օր անց ոչ իրավաչափ է ճանաչում նրա ձերբակալությունը, սակայն ապրիլի 25-ին քննչական կոմիտեն առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացնում Հայկ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատավոր Գագիկ Պողոսյանը, չնայած ներկայացված տեսագրությանը, որտեղ ակնհայտ երևում է, որ ոստիկանը միտումնավոր հարվածներ է հասցնում Հայկ Հեքիմյանին, և միայն դրանից հետո վերջինս արձագանքում ոստիկանին՝ ապտակելով վերջիս, ապրիլի 28-ին Հայկ Հեքիմյանին կալանավորելու որոշում է կայացնում:

Սրանով սակայն ապօրինությունները չեն ավարտվում։ Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն արդեն ավելի քան մեկ շաբաթ Դատավոր Գագիկ Պողոսյանը Վերաքննիչ դատարան չի ուղարկվում բողոքարկվող դատական ակտը։

Ահա այսպիսին է նիկոլական իրավապահ համակարգը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված