«Դոն Պիպոյի»՝ Արթուր Ասատրյանի ու ևս 13 անձի բնակարանում խուզարկություն է կատարվել
Իրավունք
Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանությունը խուզարկություն է կատարել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպո»-ի ու ևս 13 անձի բնակարաններում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ Արթուր Ասատրյանի տան խուզարկությունն իրականացվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
Նշենք, որ օրեր առաջ մահացած էր հայտնաբերվել Ասատրյանի թիկնապահը։ Այս պահին իրավապահները չեն հայտնում, թե այս գործով ինչ կարգավիճակ ունի Արթուր Ասատրյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում