Պուտինը ժամանել է զորավարժությունների վայր. Վրաստանն անհանգստացած է
Տարածաշրջան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կրասնոդարի երկրամասում գտնվող «Ռաևսկի» զորավարժարան, որտեղ սկսվել են «Կովկաս 2012» ռազմավարական զորավարժությունները։ Այս մասին հայտնում է rg.ru-ն։
Զանգվածային զորավարժություններին կմասնակցի 8 հազար մարդ, ավելի քան 200 ռազմական մեքենա, մոտ 100 հրաձգային զենք, ինչպես նաև 10 ռազմանավ։
Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 23-ը։ Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ զորավարժանքի առաջին օրը աչքի ընկած զինծառայողներին պետական պարգևներ կհանձնի։
Նշենք նաև, որ Վրաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ–պետություններն իրենց անհանգստությունն են հայտնել Ռուսաստանի հարավում անցկացվող զորավարժությունների կապակցությամբ, որը Մոսկվան անվանել է անհիմն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան