Վեդիում օդ կրակած 28-ամյա տղամարդը ձերբակալվել է
ԻրավունքՄայիսի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 14 պարկուճ:
Էրեբունու բաժնի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ նշված բակում ինքնաձիգից օդ էր կրակել Վեդի քաղաքում բնակվող 28-ամյա տղամարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ ներկայացնելով ինքնաձիգը:
Տղամարդը ձերբակալվել է։ Ինքնաձիգն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: