Սյունիքի գործով Հայկ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
ԻրավունքՓաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացնում է, որ Հայկ Մելսի Հայրապետյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
«Հայկ Մելսի Հայրապետյանը (Սյունիքի գործ), ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (խմբի կազմում խուլիգանություն, զուգորդված բռնությամբ և առանձնակի ցինիզմով), ով ձերբակալվել էր և Դատարանի որոշմամբ ազատ արձակվել, վերջինիս նկատմամբ հենց նոր հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվեց:
Շնորհակալությո'ւն վարույթն իրականացնող մարմնին օբյեկտիվ քննության համար»,- գրել է և կից հրապարակել որոշման փաստաթուղթը։