Շահումյան գյուղի տներից մեկում խուզարկությամբ ապօրինի զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
ԻրավունքՄայիսի 12-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 28-ամյա մի երիտասարդ իր փաստացի բնակության վայրում՝ Շահումյան գյուղի տներից մեկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երիտասարդի բնակության վայրում կատարվեց խուզարկություն։
Հայտնաբերվեց սվին-դանակ, «ԻԺ» տիպի հրացան, երկփողանի հրացանի փող, հրազենի խզակոթ, մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Խուզարկության ընթացքում երիտասարդը ներկայացրել է նաև «ԻԺ» տիպի հրացան։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։