Երեւանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
ԻրավունքՄայիսի 16-ին ոսստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ Ռոբերտ Կուրղինյանը եւ հայտնել, որ մայիսի 15-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 16-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սայաթ-Նովա պողոտայի իր բնակության շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որոնց Ռ. Կուրղինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալ:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: