Վրաստանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Հարավային Օսիայի նախագահ
Տարածաշրջան
Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ վրացական կողմը լուրջ ռազմական նախապատրաստություններ է իրականացնում սահմանի ողջ երկայնքով. հայտնում է Интерфакс-ը։
«Մենք շատ լուրջ տեղեկություն ունենք Վրաստանի այսօրվա մտադրությունների մասին։ Մասնավորապես, Լենինգորսկի շրջանին սահմանակից տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը ամրություններ է կանգնեցնում։ Սահմանակից բոլոր վրացական գյուղերում զենքերի պահեստներ են ստեղծվում»,-ասել է նախագահն այսօր Ցխինվալիում կայացած ժնևյան համանախագահների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերով`այդ միջոցառումներն առաջացնում են այն տպավորությունը, որ Վրաստանի գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի դեմ, որը երկու օրից կնշի հանրապետության կայացման 22-րդ տարեդարձը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան