Քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է
ԻրավունքՎաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը։ Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07:30-ի սահմաններում Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: