Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը. ՔԿ
ԻրավունքՆոր Արմավիր գյուղի բնակիչը 2018թ. մարտի 27-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, իրեն պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Նորապատ գյուղ և այնտեղ կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող ասֆալտափռիչ տեխնիկայից գողացել գլխավոր կառավարման վահանակը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 7.235.239 ՀՀ դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Նոր Արմավիր գյուղի բնակիչը 2018թ. մարտի 27-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, իրեն պատկանող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Նորապատ գյուղ և այնտեղ կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող ասֆալտափռիչ տեխնիկայից գողացել գլխավոր կառավարման վահանակը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 7.235.239 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ։