Կոկոյտին հրաժարական կտա այսօր՝ ժամը 17։00–ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարածաշրջան
Հարավային Օսիայի նախագահ Եդուարդ Կոկոյտին իր հրաժարականի մասին կհայտարարի այսօր՝ երեկոյան ժամը 17։00–ին։ Այս մասին Ռիա Նովոստի լրատվական ծառայության թղթակցին է հայտնել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
«Նախքան նախագահի հրաժարականը, մարդիկ հավաքվել են կառավարական շենքի դիմաց»,– հաղորդել է նախագահի ներկայացուցիչը՝ թղթակցին։
Կոկոյտիի հրաժարականի հետ մեկտեղ, ըստ ընդդիմության առաջնորդ Ջիոևայի և նախագահ Կոկոյտիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրաժարականի դիմում պետք է ներկայացնեն նաև գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուղաևը, նրա տեղակալ Ելդար Կոկոևը, և գերագույն դատարանի նախագահ Ացամազա Բիչենովը։
Ռիա Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ չնայած ձեռք բերված այդ համաձայնություններին Հարավային Օսիայի իշխանությունների և ընդդիմության միջև, Ջիոևայի կողմնակիցները չեն պատրաստվում հեռանալ Ցխինվալիի հրապարակից՝ հայտարարելով, որ կհեռանան միայն նախագահի հրաժարականից հետո։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս՝ նոյեմբերի 27–ին, Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյուքներով իր հիմնական մրցակից՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլյովի նկատմամբ առավելագույն ձայներով հաղթանակ էր տարել ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան։ Սակայն այդ երկրի գլխավոր դատախազությունը չեղյալ էր հայտարարել ընտրությունների արդյուքները և նոր ընտրություններ էր նշանակել, ինչի հետևանքով ընդդիմությունը ընտրությունների հաջորդ օրվանից ցույցեր էր անցկացնում՝ պահաջելով ճանաչել իրենց պաշտպանած թեկնածուի հաղթանակը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում