«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ նույն տեղում. այս պահին իրավիճակը հանգիստ է»
Հասարակություն
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում կրկին կրակոցներ են հնչել։
Կութի ղեկավար Սիմա Չիտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է:
«Այսօր կրակոցներ չեն հնչել, չեմ կարող ասել՝ երեկ արձակած կրակոցներին պատասխանե՞լ ենք, թե՞ ոչ: Կրակոցները լսել ենք, մոտավորապես, 09:30 էր, բայց չիմացանք, թե որ կողմից էր»,- ասաց համայնքապետը:
Չիտչյանն ասաց, որ մի քանի կրակոցի ձայն են լսել, որոնք կարճ ժամանակ անց դադարել են: Այժմ էլ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են մնալ նույն տեղում, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։
Արփինե Հակոբյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից