Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Քոչարյան-Սարգսյան զույգը քաղաքական խորամանկություն է արել․ Փաշինյան

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարություններին՝ Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ հայկական վերահսկողության տակ մնալու վերաբերյալ: «2018 թվականի այն տրամաբանությամբ, որ եղել է բանակցային սեղանին, ոչ մի բան չէր մնում մեր վերահսկողության տակ: Ընդ որում՝ Հայաստանն անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանն ավելի շատ էր ուզում, և ինչքան ավելի շատ էր ուզում, պետք էր ավելի շատ հույս տալ: Եվ խաղաղության ապահովման միակ եղանակը համարվել է ավելի շատ հույս տալը: Շատ լավ, կարող է լինել տրամաբանություն, ևս 30 տարի հույս տայինք, ևս 30 տարի ձգեինք, բայց գալիս է պահը, երբ դիմացինն ասում է, որ խոսքից պետք է անցնել գործի: Եվ շատ կարևոր է, որ այդ հույսերը արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն էին դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Մենք այս իրավիճակում ենք ժառանգել Ղարաբաղի հարցը: Եվ դա փաստաթղթերով է ապացուցելի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միակ կոմպոնենտը, որը կարող էր մխիթարող դերակատարում ունենալ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի թեման էր: «Բայց Ադրբեջանը և միջնորդները, ըստ էության, 2016 թվականից արձանագրել են, որ միջանկյալ կարգավիճակ չի լինելու: 2016 թվականի հունվարին, ըստ էության, Հայաստանին ներկայացվել է, որ Հայաստանը պետք է միջանկյալ կարգավիճակի գաղափարից հրաժարվի: Հայաստանը, բնականաբար, մերժել է, որից հետո 2016 թվականի ապրիլին սկսվել է ապրիլյան պատերազմը, որից հետո 2016 թվականի ամռանը ներկայացվել են առաջարկներ, որտեղ միջանկյալ կարգավիճակ հասկացությունը գոյություն չունի: Դրանից հետո տեղի է ունեցել բանակցային գործընթաց, որի արդյունքում հայկական կողմը, ըստ էության, համաձայնվել է, որ նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները պետք է հանձնի՝ առաջարկելով վերադարձնել միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունը, ինչը Ադրբեջանը մերժել է: Հասկանո՞ւմ եք, բանակցային գործընթացում երկու կողմ է ձևավորվել, որոնցից մեկի հույսերն անընդհատ պիտի մեծանան, և երկրորդ կողմն էլ նա է, որը պետք է ավելի ու ավելի շատ մեծ հույսեր տա դիմացինին: Եվ երբ ամեն ինչի հույսը տրված է, արդեն գալիս է գործողության ժամանակը»,- ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաև այն մասին, թե ի՞նչ պետք է տեղի ունենար հետո, եթե նույնիսկ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն ընդունվեր:

«Նախ շատ կարևոր առանձնահատկություն կա, որ 1998 թվականին Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանափոխությունն արել են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը փուլային եղանակով չպետք է լուծվի, այլ պետք է լուծվի փաթեթային եղանակով:  2018 թվականին բանակցային սեղանին եղել է և այդ ողջ ընթացքում բանակցել են մի փաստաթուղթ, որը վերնագրված է՝ ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Քաղաքական խորամանկություն են արել, որպեսզի չստացվի, որ 1998 թվականին այդ քաղաքական հանձնառությունից խուսափել են, այնտեղ մի նախադասության մեջ գրվում է՝ այս լուծումը փաթեթային է և փոխներառված է: Այդ նախադասությունը ձևակերպել են հայկական կողմի խնդրանքով:

Բայց այստեղ ուրիշ խնդիր կա:  Նույնիսկ, եթե այդ պայմանագիրը ստորագրվում էր, ի՞նչ էր տեղի ունենում: Դա արդյոք մտնում էր ուժի մեջ: Ոչ, որովհետև գրված է, որ  այս գործողություներն արվում են նրանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները միջպետական բանակցությունների ճանապարհով մնացած հարցերն են լուծում: Այսինքն՝ բանակցվել է մաքուր փուլային տարբերակ: Ասվում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը ապահովող հանրաքվեի միջոցով: Ես այս վերջերս հարց բարձրացեցի՝ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Եվ Սերժ Սարգսյանի թիմը ստիպված էր խոստովանել, որ այդտեղ խոսքը գնում է նաև Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների մասին, իսկ Ղարաբաղի բնակչություն համարվելու համար պետք է բնակվել Ղարաբաղում: Այդ 40 հազար ադրբեջանցին, որ Ղարաբաղում պիտի բնակվեր, որտե՞ղ պիտի բնակվեր: Իհարկե, պիտի բնակվեր այնտեղ, որտեղ նախկինում բնակվել է: 40 հազար ադրբեջանցի Ղարաբաղից դուրս է եկել 1988 թվականին: Հիմա այնտեղից դուրս եկածները և իրենց ժառանգները քանի՞սն են:

Որևէ կասկած չունենաք, որ Ադրբեջանն ասելու էր՝ հիմա նրանք 120 հազարն են: Ընդգծվում է, որ ենթադրվող հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանական կողմն ասում էր, որ իմ դիրքորոշումն այն է, որ առաջիկա 100 տարում այդ հանրաքվեն պետք է տեղի չունենա: Այդ փաստաթղթում գրված է նաև, որ տեղի է ունենում համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Այսինքն, կա ժողովուրդ, և կա բնակչություն:  Բնակչությունը ԼՂ բնակչությունն է, որը ըստ Քոչարյան-Սարգսյան զույգի բանակցած տարբերակի, կազմված է հայերից և ադրբեջանցիներից:

 Բա համաժողովրդական հասկացության ժողովո՞ւրդը: Ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Այստեղ է, որ շատ սկզբունքային կարևոր բան է տեղի ունենում: Ադրբեջանն ասում է, որ իր Սահմանադրության համաձայն՝ որևէ տարածքի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն ամբողջ Ադրբեջանի կազմում: Եվ հետևաբար, սա է Քոչարյանի տված հույսերը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ինքը ներկայացրեց ամբողջ շղթան՝ շեշտելով, որ այն, ինչ ասաց, թղթի վրա գրված է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված