Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Տիգրան Ավինյանը Ծաղկաձորում գործարարների հետ մասնակցել է առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը

Հասարակություն

Մայիսի 29-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը:

Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով  պայմանավորված,  համաշխարհային տնտեսությունը գտնվում է զարգացման բարդ շրջանում, որտեղ տնտեսական հին մոդելներն աստիճանաբար դադարում են ակտուալ լինել, և անհրաժեշտ է համարժեք արձագանքել այդ մարտահրավերին: Ըստ նրա՝ այդպիսի միջավայրում զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում հնարավոր չէ ապահովել առաջընթացի նախկին տեմպերը, ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման, ներուժի, մրցունակության բարձրացման և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ  ստեղծելու մասին պատկերացումները։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել, վերլուծել բիզնեսի առարկայական խնդիրներն ու լուծումներ առաջարկել:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության հարկային և տնտեսական քաղաքականությունը՝ պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում մանրամասն անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին, թվայնացման գործընթացին և բիզնեսի համար դրանց ընձեռած հնարավորություններին։ Տիգրան Ավինյանը հատկանշել է նաև «Enterprise Armenia»-ի հիմնումը՝ որպես օտարերկրյա և տեղացի ներդրողներին սպասարկող հիմնադրամի, որին պետք է աջակցել, որպեսզի հաջողության հասնի և իր մանդատի ու առաքելության շրջանակներում ապահովի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան, բարելավի Հայաստանի իմիջը՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն:

Միջոցառման նպատակն էր ազատ ձևաչափով և անկաշկանդ մթնոլորտում ապահովել երկխոսություն մասնավոր և պետական հատվածների միջև, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների միջոցով բացահայտել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ներդրումային և հետներդրումային խնդիրները և տարորոշել դրանց լուծման ուղիները:

«Enterprise Armenia» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը, նպատակներն ու առաջնահերթությունները: Պանելային քննարկման ժամանակ «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու կատարված աշխատանքները։ Ելույթներով են հանդես եկել Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Գործարարության աջակցման գրասենյակի, «Էքսպորտ-Արմենիա» փորձագետների ասոցացիան, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, Հայ-բրիտանական գործարար պալատի ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով ոլորտի կոնկրետ խնդիրների վրա։ Քննարկումը եզրափակվել է հարց-պատասխան ձևաչափով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված