Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Ինչու են այս ընտրություններին մասնակցում ռեկորդային թվով կուսակցություններ

Հասարակություն

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 22 կուսակցություն և 4 դաշինք: Ռեկորդային նման ցուցանիշ գրանցվել էր 2007 թվականի ընտրություններին՝ 22 կուսակցություն և 1 դաշինք: 14 տարի անց գրեթե նույն պատկերն է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս հանգամանքը բացատրում է՝ առանձնացնելով մի քանի պատճառներ.

1. Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում քաղաքական համակարգը այդպես էլ չի ձևավորվել, որովհետև ընտրություններն անընդհատ կեղծվել են և, բնականաբար, կուսակցական համակարգը, որ քաղաքական համակարգի մի մասն է, նույնպես չի ձևավորվել: Եթե ընտրությունների միջոցով կեղծվում էին դրանց արդյունքները, ապա պարզ չէր դառնում՝ այդ կուսակցությունը մրցունա՞կ է, թե՞ ոչ և այդ կուսակցությունը չէր հեռանում քաղաքականությունից: Այսինքն՝ կուսակցական  համակարգը կայացած չէ և այդ պատճառով է, որ այսքան շատ քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին:

2. Հայաստանում բավականին ուժեղ է առաջնորդամոլությունը և շատերին թվում է, որ ճիշտ կլինի, եթե իրենք ղեկավարեն կուսակցությունը: Այստեղ հետևյալ տրամաբանությունն է՝ ավելի լավ է լինել գյուղում առաջինը, քան քաղաքում 2-րդը, ավելի լավ է ունենալ սեփական կուսակցություն և հանդես գալ որպես դրա ղեկավար, քան լինել այլ կուսակցությունում 2-րդ անձնավորությունը: Իրենց նաև թվում է, որ եթե հանդես են գալիս որպես կուսակցության ղեկավար, հարցազրույց են տալիս, ապա այդ կուսակցության նախագահ լինելու փաստով ավելի ծանրակշիռ են դարձնում իրենց. սա ուղղակի թերարժեքության բարդույթ է: Չեն ցանկանում միավորվել, որովհետև այդ դեպքում հարց է առաջանում՝ ով է լինելու միացյալ կուսակցության ղեկավարը ու ամենամեծ խնդիրն է առաջ գալիս՝ բոլորն էլ ուզում են լինել ղեկավար:

3. Հայաստանում շատ դեպքերում կուսակցությունները դիտարկվում են այս կամ այն ընտրական խմբի շահերի ներկայացուցիչներ, որոնք այդ ընտրական խմբերի տեսակետները պետք է հնչեցնեն ԱԺ-ում և փորձեն օրենսդրական գործունեության միջոցով կյանքի կոչել ընտրություններում հաղթած այս կամ այն խմբի գաղափարները: Դրա փոխարեն, կուսակցությունը վերածվում է սեփական բիզնեսի, շատ դեպքերում՝ նաև վաճառելով այն, որի արդյունքում քաղաքականության հետ առնչություն չունեցող մեկը գալիս և դառնում է կուսակցության առաջնորդ: Այսինքն՝ շատերը կուսակցությունները դիտարկում են որպես սեփական բիզնեսներ:

4. Շատ դեպքերում կուսակցությունները մտնում են ընտրական գործընթացի մեջ այն պատճառով, որ իրենց պատվիրատուի միջոցով քննադատեն կամ գովեն այս կամ այն կուսակցությանը: Oրինակ, կան երկու ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք ընտրական գործընթացում են, սակայն նրանցից մեկը չի ցանկանում քննադատել իր հիմնական մրցակցին, բայց բերում է մարդ-կուսակցությունների, որոնք ուղղակի սկսում են քննադատել և ջախջախել մրցակիցներին, այսինքն՝ պատվերով և ֆինանսավորմամբ, իհարկե, չնշելով պատվիրատուին:

Քաղտեխնոլոգը վստահ է՝ ժամանակի ընթացքում թվարկվածները կվերանան, սակայն առաջնահերթ պետք է լուծել քաղաքական համակարգում առկա բացերը:

Նշենք, որ այս ընտրություններին մասնակցում են բազմաթիվ գործարարներ: Բադալյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «պետք է «ձայներ բերելու» խնդիր լուծել, որոնք ապահովում են այդ գործարարները»:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված