Արթիկի գաղութից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է խանութում «կալբաս» գնելիս
ԻրավունքՄայիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 06:00-ի սահմանում Աթիկի գաղութից փախուստի է դիմել Վանաձոր քազաաքում հաշվառված, ՀՀ քր․ օր․-ի 316 հոդվածի 1-ին մասով, 34-238 հոդվածի 4-րդ մասով 7 տարի ժամկետով ազատազրկված, 37-ամյա Վլադիմիր Գրիգորյանը, գրում է shamshyan.com-ը։
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում կարճ ժամանակում Վ. Գրիգորյանը հայտնաբերվել է Արթիկ քաղաքում գործող «Բեկո» խանութից և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու, թե երբ նա դիմել է փախուստի, օժանդակություն ստացե՞լ է գաղութի աշխատակիցներից, թե՞՝ ո՛չ: