Գողություն «Յուքոմի» Աբովյան քաղաքի մասնաճյուղում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը
ԻրավունքՄայիսի 25-ին ոստիկանություն զանգած «Յուքոմ» ընկերության Աբովյան քաղաքի մասնաճյուղերից մեկի սպասարկման ղեկավարը հայտնել էր, որ նախորդ օրը սպասարկման սրահից գողացել են բջջային հեռախոս: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ մասնաճյուղի ղեկավարի՝ նախորդ օրը, ցերեկվա ժամը մեկից երկուսն ընկած ժամանակահատվածում, հաճախորդներից մեկը ցուցափեղկից գողացել էր հեռախոս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Ահազանգից մեկուկես ժամ անց տղամարդն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: