Դասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» Ինչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) ՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին Որսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ուշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Արարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանին ԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ Փաշինյանին ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրել 

Հանրայինով պրոադրբեջանական քարոզը պատկան մարմիններին չի՞ մտահոգում․ պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա

Հասարակություն
Մի քանի օր է, ինչ համացանցում Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Վերջինիս մեղադրում են հակահայկական և պրոադրբեջանական քարոզչության համար, քանի որ «Լուրեր»-ի թողարկմամբ եթեր էր հեռարձակվել «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը» վերնագրով ռեպորտաժը: Չնայած ստացած արձագանքին՝ Հանրային հեռուստաընկերությունն այդպես էլ որևէ մեկնաբանություն չտվեց։ Հարկ է նշել, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ամենամեծ սփռվածություն ունեցող հեռուստաալիքն է, հետևաբար կարևոր է, թե երկրում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես են լուսաբանվում և մատուցվում հանրությանը հենց այս հեռտուստաընկերությամբ:
 
Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից«Բոլոր հաղորդումների հետ կապված պատասխանատվություն է կրում Հանրային հեռարձակողի խորհուրդը, մենք միշտ մոռանում ենք, ցավոք, որ ինքն ունի կարգավորման գործառույթ և իրենք են պատասխանատու բովանդակության համար։ Զանգեք խորհուրդ, այնտեղ ընդգրկված 7 անձ աշխատավարձ է ստանում և իրենք պետք է պատասխանեն»,- ասաց նա։ 
 
Մեզ հետ զրույցում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ․ «Մենք չենք ուզում մեկնաբանել։ Գնացեք, հարցրե՛ք նրանց, որոնց հասցեագրված են ձեր հարցերը։ Մենք չենք դրա պատասխանատուն, կարող եք կապ հաստատել «Լուրեր»-ի հետ»,- նշեց Շիրինյանը։ 
 
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը չցանկացավ իր դիրքորոշումը հայտնել հրապարակված ռեպորտաժի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ավելորդ է համարում այդ մասին խոսել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ բացասական է վերաբերում դրան, ի պատասխան մեր այս հարցին` Շիրինյանն ասաց․ «Ոչինչ չեք կարող ենթադրել, ես ասացի՝ չեմ մեկնաբանում»։ 
 
Հետաքրքրվեցինք՝ Հանրային հեռարձակողի խորհրդը չէ՞ դրա պատասխանատուն, Շիրինյանը պատասխանեց․ «Ընդհանրապես, չէ»։ 
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանն էլ մտահոգիչ համարեց փաստը՝ հույս հայտնելով, որ առաջիկա նիստերից մեկում, երևի թե, պարզաբանում կստանան դրա վերաբերյալ։ Դիտարկմանը՝ ինչ եք կարծում՝ արդյո՞ք պրոադրբեջանական միտում ուներ ռեպորտաժը, Գալստյանն ասաց․ «Չեմ ուզում գնահատական տալ՝ ինչ միտում ուներ, թե մարդու գլխի մեջ ինչ կա, բայց փաստն ինքնին մտահոգիչ է» ,- ասաց Գալստյանը՝ մտահոգիչ համարելով նաև այն հանգամանքը, որ «Լուրեր»-ի ռեպորտաժը լայնորեն տարածվում է նաև ադրբեջանական կայքերով։ 
 
Նկատենք, որ պատկան մարմինները պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա՝ Հանրայինով պրոադրբեջանական քարոզչությանը որևէ գնահատական չտալով։ 
 
Հավելենք, որ ռեպորտաժին արձագանքել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ խիստ դատապարտելով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկմամբ մայիսի 30-ին եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դասատու փոխելով չէ, երկրի ղեկավարությունը պետք է փոխվի.քաղաքացին՝ աշակերտների գրագիտության մասին (տեսանյութ) Սիլուանովը հայտնել է՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի քննարկվելՎրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարար Բարամիձեն․ «Իմեդի» ԱՄՆ ֆոնդային շուկան պայթյունի շեմի՞ն է․ տնտեսագետը զգուշացրել է առաջիկա ամիսների վտանգի մասինԻնչո՞ւ են միջազգային հսկաներն ու դիվանագետները կենտրոնանում Հայաստանի և տարածաշրջանի վրա (տեսանյութ) Լեհաստանը ցանկանում է ստեղծել «լեհական Starlink»Պուտինը և Մոդին քննարկել են Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակըՔՊ-ն վաղը հավաքվում է Սևանում․ Փաշինյանը ի՞նչ նոր օրակարգ ունի թիմի համար Ուշադրություն վարորդներին. Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Եգիպտոսը գնահատել է Սուեզի ջրանցքի եկամուտների կրճատման պատճառով կրած վնասներըՈւկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարվածներ են հասցրել ՈԴ-ի խոշոր քիմիական գործարանին BRICS-ը կոչ է արել բարեփոխել Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկըԹրամփը նամակ է հղել Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ ՌամաֆոսայինՈրսի ժամանակ սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ և վնասվածք պատճառել նրան Ղազախստանը հերքել է «Եվրատեսիլ-2027»-ին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին տեղեկությունըՈւշադրություն վարորդներին․ սեպտեմբերի 12-13-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենSaba. Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի օդանավակայանինՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը Ռուսական լրատվամիջոցը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տեսակետը ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետևանքների մասինԱրարատ Միրզոյանն ընդունել է Պակիստանի առաջին դեսպանինԿրեմլը նշել է՝ որ դեպքում Լիտվան կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի թիրախումՄահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ ԻնգեբորգըՄոդին Պուտինին հին հնդկական գրականության արժեքավոր ստեղծագործություն է նվիրելԼիտվան հայտարարել է HIMARS-ների՝ ԱՄՆ-ից մատակարարման հետաձգման մասինԱԺ-ում տղամարդլամիշա լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ վախկոտ ա. Կարապետյանը՝ ՓաշինյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համաձայնագիր են ստորագրելԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Կիևի համար 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջՍպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակությունԱՄՆ կոնգրեսականը պատմել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ընկերության մասինԱշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվելՌուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժըՌուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելուԱՄՆ կոնգրեսականը ՌԴ դեսպանին անվանել է իր լավ ընկերը«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջԲուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արելՀայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասներըԻ՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը»
Ամենադիտված