Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու. ԱԱԾ փոխտնօրենը՝ սահմանային իրավիճակի մասին
Հասարակություն
ԱԱԾ տնօրենի տեղեկալ Արամ Հակոբյանը այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց. «Նույն իրավիճակն է, ոնց որ նախկինում կար, բանակցություններ են գնում, որպեսզի նրանք հետ քաշվեն, այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»:
Հակոբյանի խոսքով՝ բանակցություններն արտգործնախարարների մակարդակով են ընթանում: Գերիների վերադարձի համար աշխատանքներ են իրականացվում:
«Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու: Բանակցությունների արդյունքում պետք է փորձենք մեր եղած գերիներին ետ վերադարձնել»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից