Ֆրանսահայ համայնքի մեծ մասը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ, նրա դեմ ակցիա է կազմակերպել. Մուրադ Փափազյան. Tert.am
Հասարակություն
Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ֆրանսիա շոու է ընտրություններից առաջ։ Նա Tert.am-ի հետ զրուցում պատմեց, որ այցի շրջանակներում նա համայնքի անդամների հետ երկու ձևաչափով հանդիպում է առաջարկել՝ մեկը իր և Արա Թորանյանի հետ, որպես Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահների, մյուսը՝ համայնքի մյուս կարևոր կազմակերպությունների անդամների հետ ավելի ընդլայնված ձևով, ինքը և շատ կազմակերպություններ, անձինք հրաժարվել են մասնակցել երկու հանդիպումներին, ավելին՝ նախատեսել են բողոքի ակցիա ընդդեմ նրա։
«Փաշինյանի հետ հանդիպմանը հրաժարվել են մասնակցել համայնքի կարևոր կազմակերպությունների, հաստատությունների, անձերի մեծ մասը՝ այդպես դատապարտելով Նիկոլ Փաշինյանի կեցվածքը պատերազմից ի վեր։ Բոլորն էլ հասկացել են, որ այս ճամփորդությունը միայն ու միայն ընտրությունների հետ է կապված։ Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, և որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել»,- ասաց նա։
Փափազյանի խոսքով` Ֆրանսիայի նախագահը Փաշինյանին հոկտեմբերին է կանչել՝ ընտրություններց հետո, սակայն Փաշինյանը պնդել է՝ հիմա գալ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից