Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
ՀասարակությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:
Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է