Երևանում և մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
ԻրավունքԱրդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ զանգել էր բաժին ու հայտնել, որ ցանկանում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ հանձնել և հայտնել էր, թե որտեղ է թողել հրազենը։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Պահունակով հրազենն ու փամփուշտները բաժին էր բերել Բյուրական գյուղի մի բնակիչ։ Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել են պայթուցիչով նռնակների, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների, ինչպես և ինքնաձիգի պահունակի հանձնման դեպքեր։
Ատրճանակների հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Մարտունու և Ճամբարակի բաժիններում։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Կապանի բաժնում։