«Նիկո՛լ, դավաճան». 3 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն
Իրավունք
Այսօր Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ 3 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Մեկ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1֊րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Վերջինս բերման ենթարկվելուց հետո փոխանցվել է ՀՀ ՔԿ-ին:
Բացի այդ՝ ևս 2 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար»,- ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ այսօր ԶԼՄ–ներում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու