Տիգրան Արզաքանցյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի
ԻրավունքՏիգրան Արզաքանցյանը հունիսի 7-ին դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ պահանջելով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 107-Ա որոշումը, որում ասվում էր․
«Քաղաքացի Տիգրան Արզաքանցյանի կամ «ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ․ ՈՒԺԸ՝ ՄԱՐԴՆ Է» գրառմամբ պաստառները ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզչության հետ ասոցացվող»։
Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։