Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ Թունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել» Հայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումը ՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերը Խոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին Էդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ «Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանը Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Ծեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ 

Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայ գերիների նկատմամբ դատավարությունները. ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների նկատմամբ դատավարությունները, խնդրին անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը:

«Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են: Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում:

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:

Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը», - նշված է տեքստում:

Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը:

Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցի
Ամենադիտված