Կառավարության շենքի մոտից 16 անձ է բերման ենթարկվել
ՀասարակությունՀՀ կառավարության շենքի մոտից այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ակցիա իրականացնող 16 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: Նրանք ներկայացնում էին իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի կողմից արված քայլերն ու գործողությունները, որոնք ըստ նրանց դավաճանական են եղել: Ակցիայի ժամանակ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին: