ԱԱԾ-ն կուսումնասիրի Արա Այվազյանի հայտարարությունը
ԻրավունքՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի աղմկահարույց հայտարարության տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը մայիսի 31-ին՝ ԱԳՆ աշխատակիցներին հրաժեշտ տալու ժամանակ, պարզաբանելով աշխատանքից ազատման պատճառը, նշել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։