Հարավային Օսիայի նախագահը պաշտոնապես հրաժարական տվեց
Տարածաշրջան
Քիչ առաջ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին։
«Ես հրաժարական եմ տալիս, որպեսզի հասարակության և իշխանության միջև համերաշխությունը պահպանվի, և չխաթարվի Հարավային Օսիայի պետականության ամրապնդման գործընթացը», – հայտարարել է Կոկոյտին Ցխինվալիի հրապարակում հավաքված հոծ բազմության առջև։
Նա նշել է, որ Հարավային Օսիայի ղեկավարությանը հաջողվել է կանխել «նարնջագույն հեղափոխություն»–ը և չի թողել քողարկված հավակնություններ ունեցող հանցավոր խմբերին գալ իշխանության։
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գործող վարչապետ Վադիմ Բրովցևը, ով նախագահի պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 11–ին։
Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում