Հարավային Օսիայի խորհրդարանը չի հաստատել գլխավոր դատախազի և գերագույն դատարանի նախագահների հրաժարականները
Տարածաշրջան
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»–ն՝ Հարավային Օսիայի խորհրդարանը չի հաստատել գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուղաևի և գերագույն դատարանի նախագահ Ասթամազ Բիչենովի հրաժարականները։
Այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել Հարավային Օսիայի արդեն նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի և ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևայի միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Այսպիսով, Բիչենովը և Խուղաևը դեռևս մնում են իրենց պաշտոններին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում