Ո՞ւմ է ընտրել ջավախահայությունը
Տարածաշրջան
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում բավականին ուշագրավ վիճակագրություն է գրանցվել Ջավախքում։ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը Lurer.com–ի հետ զրույցում հայտնեց, որ նախնական տվյալների համաձայն՝ ջավախահայության մեծամասնությունն իր ձայնը տվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:
Մեր զրուցակիցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին՝ հետևելով դրանց ընթացքին հենց Ջավախքում։ Առնոլդ Ստեփանյանի ունեցած նախնական տվյալներով՝ Ջավախքի բնակչության շուրջ 80 տոկոսն իր ձայնը տվել է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, իսկ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանքը» ստացել է ձայների 12-13 տոկոսը։
P.S. Ի դեպ, նշենք նաև, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանը, որն ի դեպ ծնունդով Ջավախքից է, իր թիմակիցների հետ միասին մեկնել էր Վրաստան՝ Սաակաշվիլու ղեկավարած կուսակցությանն աջակցելու նպատակով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru