Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող ռազմական գործողություններին կրկին միացել է բանակը
Տարածաշրջան
Հյուսիսային Կովկասում գրոհայինների դեմ պայքարին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ միացել են զինվորական ստորաբաժանումներ. հայտնում է «Интерфкс»-ը՝ հղում կատարելով բանակի խմբավորման օպերատիվ շտաբի աղբյուրին։
Գրոհայինների դեմ պայքարում բանակը ներգրավելու մասին որոշումը կայացրել են Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը և Դաշնային օպերատիվ շտաբը։
Բույնակսկում գրոհայիններին շրջափակելուն և վերացնելուն ուղղված՝ զինվորականների մասնակցությամբ առաջին հատուկ գործողության ընթացքում զոհվել է 4 պայմանագրային զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են։
Հիշեցնենք, որ զինվորական ստորաբաժանումները Դաղստան և Չեչնիա են մտել 1999 թվականին՝ Զորքերի միացյալ խմբավորման կազմում։ Նրանց այնտեղից սկսել են դուրս բերել 2006 թվականին, երբ հակառակորդի հիմնական ուժերն արդեն դադարեցրել էին ակտիվ դիմադրությունը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը