Վանեցյանը՝ Էդգար Ղազարյանի նախաձեռնած գործընթացի մասին
Բլոգոսֆերա
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
Այս օրերին ինձ շատերն են հարցնում, թե ինչպե՞ս եմ վերաբերում Edgar Ghazaryan-ի նախաձեռնած գործընթացին։
Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։
Ուստի, մեկ անգամ ևս հաստատելով այդ միտքը, նշեմ, որ աջակցում եմ Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և կոչ եմ անում իմ կուսակիցներն և համախոհներին ևս սատարել նրան և վաղը ժամը 17:00-ին մասնակցել հրավիրված հանրահավաքին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)