Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերիներին
Տարածաշրջան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում գտնվող երեք հայ ռազմագերիներին եւ գերի ընկած հինգ քաղաքացիներին, որոնք նույն ընտանիքի անդամներ են։
Կարմիր խաչի ներկայացուցիչները հայ գերիներին երեք նամակ են հանձնել և նրանցից ստացել վեց նամակ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում գտնվող Կարմիր խաչի ներկայացուցիչը։
Ներկայումս Ադրբեջանում կան երեք հայ ռազմագերիներ և գերի ընկած հինգ հոգուց բաղկացած հայ ընտանիք։ Համաձայն Ժնեւի կոնվենցիայի՝ Կարմիր խաչն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ աշխատում է 1992 թ–ից։ Հաղորդում է «Regnum» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում