Իրանը նորից քննադատել է Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի միջուկային զենքն իրագործելու համար
Տարածաշրջան
Ըստ «Hurriyet Daily News»–ի՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալեդին Բորուժերդինը քննադատել Է Թուրքիայի իշխանություններին՝ ՆԱՏՕ-ի կողմից այդ երկրի տարածքում տեղակայած հակաօդային պաշտպանության համակարգի առիթով։
Բորուժերդինն, ով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգութիան և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ է, խնդրի շուրջ քննարկել և իր դիրքորոշումն է հայտնել Թեհրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմի հետ հանդիպման ժամանակ։
«Թեհրանը և Անկարան չպետք է իրենց թշնամիներին թույլ տան խառնվել իրենց ներքին հարցերին», - Բորուժերդիի խոսքերը մեջբերել է «MEHR» լրատվական գործակալությունը։
Իրանցի խորհրդարանականը հիշեցրել է երկու երկրների միջև առկա պատմական, կրոնական և մշակութային սերտը կապերը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում