Կալիֆոռնիայում ճագարը ոստիկանության աշխատակից է դարձել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Կալիֆոռնիայում ճագարը ոստիկանության բաժանմունքի լիիրավ անդամ են դարձրել, հայտնում է «МИР 24»-ը։
Ոստիկաններից մեկը պատահաբար փողոցում հայտնաբերել է նոր աշխատակցին: Տղամարդը փորձել է գտնել ճագարի տերերին, սակայն ապարդյուն։
Արդյունքում կենդանուն թողել են բաժանմունքում՝ տալով նրան Պերսի անունը։ Իսկ կաթոլիկ Զատիկի նախօրեին ճագարին շնորհվել է պաշտոնական կոչում, նա դարձել է ոստիկան։ Պարտականությունների ցանկում է՝ ամբողջ օրը մնալ բաժանմունքում, պարապ նստել և ուրախացնել գործընկերներին միայն իր ներկայությամբ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)