Հայտնի կին իրավաբանի տնից խոշոր չափի գումարը գողացել էր եղբայրը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան։
Այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Հայաստանում հայտնի իրավաբանական ընկերություններից մեկի 27-ամյա իրավաբան Ա. Գ-ն և հայտնել, որ մարտի 18-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում, իրենց բնակարանի զգեստապահարանում եղած տուփի միջից գողացել են խոշոր չափի գումար։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տան տիրուհին հայտնել է, որ տուփի մեջ եղել է 4000 ԱՄՆ դոլար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։