Երևանում և Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի թիվ 1-ից մինչև 35 հասցեների առանձնատների, Մամիկոնյանց նրբանցքի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք, Փամբակ գյուղերի գազասպառողների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ի, «Ա.Ա.Բ. Պրոյեկտ» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: