Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 8-ին, ժամը 20։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն