Գետափ գյուղի մոտի կամրջի երթևեկությունը մասամբ դարձվել է միակողմանի
ՀասարակությունԱպրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխանցմամբ՝ հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել: