Միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Բադալյանը ընտրվել է հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ
ՀասարակությունԵրևանում կայացավ հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում hայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցն էր:
Հավելենք, որ 2015 թվականից մինչ օրս հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիան նախագահում է ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, ով իր զգալի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ազգային մարզաձևի զարգացման ու մասսայականացման գործում: Նիստում՝ խորհրդի անդամների միաձայն որոշմամբ, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, հայկական մարզաշխարհի նվիրյալ, ՀՀ սպորտի վետերանների միության նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Բադալյանը:
Նորընտիր նախագահ Արսեն Բադալյանի առաջարկով Վաղինակ Գալուստյանը միաձայն ընտրվեց Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ:
Համոզված ենք, որ Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահի՝ Արսեն Բադալյանի ընտրությամբ, կոխ ըմբշամարտը զարգացման մի նոր շրջափուլ կթևակոխի: