Պուտինը լավագույն ընկերս չէ. Մասկ
Բլոգոսֆերա
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը, պատասխանելով Twitter-ի օգտատերերի մեկնաբանություններին՝ կապված Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի էջում Ուկրաինայի վերաբերյալ հրապարակման հետ, ասել է, որ մարդիկ պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն՝ կարդալով լուրերը։
«Բոլոր նորությունները որոշ չափով քարոզչություն են, թող մարդիկ իրենք որոշեն»,- գրել է նա Twitter-ում։
Ապրիլի 8-ին Մեդվեդևի էջում հայտնվեց անգլալեզու հրապարակում, որտեղ նա, ինչպես իր VKontakte-ի հրապարակման մեջ, գրում էր, որ Ուկրաինան ոչ մեկին պետք չէ, ուստի այն կվերանա և չի լինի մոլորակի վրա։
Ի պատասխան՝ Twitter-ի օգտատերերը սկսեցին կշտամբել Մասկին Ռուսաստանի դեմ «պատժամիջոցներ չկիրառելու» և «ռուս առաջնորդներին հարթակ վերադառնալու թույլտվության համար»։
Մասկն իր հերթին հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր «լավագույն ընկերը» չէ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)