REGNUM. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մյուս շաբաթ կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
Տարածաշրջան
Ինչպես հաղորդում է REGNUM լրատվականը, ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը (William J. Burns) հոկտեմբերի 16-20-ը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, - ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
Բըրնսը այցի ընթացքում կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ'քննարկելու տարածաշրջանում ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում' տարածաշրջանում խաղաղության և անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների հետ առնչվող հարցեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան, պետքարտուղարի տեղակալը Բաքվում կներկայացնի նոր գաղափարներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում