Եղանակային վատ պայմանների պատճառով Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռը ժամանել է Երևան
ՀասարակությունՇարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող եգիպտական AMC ավիաընկերության ինքնաթիռը, որը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք էր կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում, ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։
«Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի եգիպտական AMC ավիաընկերության ինքնաթիռը ժամը 7:53-ի սահմաններում վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումի օդանավակայանում։ Պատճառը վատ եղանակն էր։ Արդեն ժամը 14:00-ին ինքնաթիռը բարեհաջող ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը: