ԱԺ արտահերթ նիստը չի կայանա
Քաղաքական
Այսօր 18:30-ին նախատեսված էր ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որը, սակայն, չի կայանա։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից սադրիչ գործողությունների արդյունքում իրավիճակը սահմանին հանգիստ չէ, և առաջարկեց արտահերթ նիստ չանցկացնել։
«Ես առաջարկում եմ մեր գործընկերներին բոլոր հարցերը հանել, զեկուցողներին էլ՝ ելույթներ չունենալ, որը կբերի նրան, որ մենք բոլոր հարցերին կանդրադառնանք վաղվա նիստերին։ Ես հույս ունեմ, որ մինչև վաղը մենք որոշակի հանգուցալուծում կունենանք սահմանային իրավիճակին», - ասաց նա։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»