Չինացին քնած ժամանակ անլար ականջակալ է կուլ տվել
ԱյլՉինաստանի բնակիչը քնած ժամանակ անլար ականջակալ է կուլ տվել, գրում է Mothership-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը երաժշտություն լսելիս քնել էր։
Չինացին քնել է ականջակալներով, իսկ երբ արթնացել է, նկատել է, որ ականջակալներից մեկը չկա։ Այն գտնելու համար տղամարդը բարձր ձայնով միացրել է երաժշտությունը և պարզել, որ ձայնը գալիս է ստամոքսից։ Նա անմիջապես գնացել է հիվանդանոց․ ռենտգենը հաստատել է, որ պացիենտը կուլ է տվել սարքը։
Բժիշկները տղամարդուն լուծողական դեղեր են նշանակել այն հույսով, որ ականջակալը բնական ճանապարհով դուրս կգա նրա ստամոքսից: Եթե պլանը չաշխատի, չինացին ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։ Օտար առարկան այնտեղ թողնելը կարող է կյանքի համար վտանգ ներկայացնել, ասել են փորձագետները: