Երկրպագուհին ներխուժել է սեղանի թենիսի չեմպիոնի սենյակ ու գողացել նրա ներքնազգեստը
Սպորտ
Պեկինի ոստիկանությունը հետաքննություն է սկսել սեղանի թենիսի աշխարհի չեմպիոն Ֆան Ժենդոնգի կողմից գողության մասին հաղորդում ստանալուց հետո: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը (SCMP), մի կին երկրպագու ներխուժել է մարզիկի սենյակ և գողացել նրա ներքնազգեստը։
Չինական Weibo սոցիալական ցանցում Ֆանն ասել է հետևորդներին, որ մի երկրպագուհի մի քանի օր հետապնդել է իրեն և ի վերջո գաղտագողի մտել հյուրանոցի իր սենյակ և տարել իր կուռքի ներքնաշորը: Կնոջը հաջողվել է ընդունելության սեղանի մոտից գողանալ տղամարդու սենյակի էլեկտրոնային բանալին։ Մարզիկը պատմել է, որ սենյակ մտնելու պահը ֆիքսել են տեսախցիկները, իսկ հյուրանոցի սպասուհիները դարձել են հանցագործության ականատես։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում