ԵԱ․ Հայաստանի 3 մարմնամարզիկ եզրափակիչում է
ՍպորտՀայաստանի 3 ներկայացուցիչ դուրս եկավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 5 մարմնամարզիկով՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան:
Տղամարդկանց մրցաշարի որակավորման փուլում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 4-րդ տեղը և մտավ եզրափակիչ փուլ: Մեր մյուս մասնակիցը՝ Գագիկ Խաչիկյանը, 81 մասնակիցների մեջ գրավեց 36-րդ տեղը:
Առանձին գործիքների մրցումներում Արթուր Դավթյանը հաղթել է հենացատկում, իսկ նժույգ թափերում զբաղեցրել է անցումային 6-րդ տեղը: Օղակների վրա Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիստյանը գրավել են համապատասխանաբար 2-րդ և 5-րդ տեղերը և նույնպես եզրափակիչում հանդես գալու իրավունք են նվաճել:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ