Գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ժամը 08:00-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
Հայաստան
Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա (6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն