«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT 

Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու

Բլոգոսֆերա

Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու. Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա նաեւ նշել է. «Մոտ 10 օր առաջ առանց որևէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի տարածք, գրավել բավական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժեք վերահսկելով թե՛ Տեղ գյուղը, թե՛ հարակից գոտին։

◾️Երեկ հենց այդ նոր գրաված հատվածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրա, օգտագործել են ծանր հրետանի և արդյունքում մեզ պատճառել նոր կորուստներ։

◾️ՀՀ դե-ֆակտո պաշտպանության նախարարությունն ասում է, որ մենք երեկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թե դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարավոր է դարձել երեկվա հարձակումը։

◾️ՀՀ դե-ֆակտո կառավարությունը միայն չի կատարել իր վրա դրված գլխավոր պատասխանատվությունը՝ մեր պետության սահմանների պաշտպանությունը, այլև ամենօրյա ռեժիմով կենտրոնացած է բացառապես իրենց ցանկացած ընդդիմախոսի վրա բռնաճնշումներով և երկրորդային նշանակության հարցերով (օր.՝ ինչ-որ փառատոններ, ակադեմիական քաղաքներ և այլն)։ Սա կոչվում է անարժան կառավարում։

◾️Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունն իրեն չի դիմադրելու։ Բաքվում և Անկարայում ամենօրյա ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետությունը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկա հարձակումները չեզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխավոր խթանն է շարունակելու հարձակումները և աստիճանաբար, մանր-մանր քայլերով չհայտարարված պատերազմում նվաճել Սյունիքի մարզը։

◾️Կից Հայկական ալիքի քարտեզն է, որտեղ կարմիրով նշված են միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից գրավված հատվածները։ Ադրբեջանը թիրախավորել է ողջ Սյունիքը և «կրծելով» առաջ է գնում։

◾️Արդյունքում մենք ունենք.

- նոր տարածքային կորուստներ,

- նոր զոհեր

- հերթական հայաթափվող համայնքը Տեղ գյուղում և հարակից շրջաններում

- թշնամու շարունակաբար աճող ճնշում ու հարձակումներ

- Հայաստանի դե-ֆակտո իշխանություն, որն ունակ չէ ոչ միայն կանխատեսել առկա մարտահրավերները, այլև դրանց դիմագրավել։ Դա ապացուցվում է առնվազն 2020 թ. նոյեմբեր - 2023 թ. ապրիլ ժամանակահատվածի բոլոր իրադարձություններով։

- ՀՀ դե-ֆակտո իշխանությունների բոլոր քաղաքական առաջարկներն ու ծրագրերը («հայելային հետքաշում», «խաղաղության դարաշրջան», «արդար լուծում» և այլն) լիարժեք տապալված են։

Այստեղից հարց. ինչո՞ւ պետք է ներկայիս դե-ֆակտո իշխանությունը հրաժարական չտա ու չհեռանա։

Պարզ պատասխան. որովհետև ՀՀ դե-ֆակտո վարչապետի ու իր գլխավոր քպական խմբավորման համար վերոնշյալ բոլոր խնդիրներից առավել կարևոր է սեփական իշխանությունը պահելը՝ նույնիսկ եթե դա արժենում է տարածքային ու մարդկային կորուստներ։

Սա ոչ թե կուսակցական պայքարի կամ կենցաղային քաղաքականության հարց է, այլ իրական խնդիր, որը թակելու է ՀՀ ու Արցախի յուրաքանչյուր բնակչի դուռը, ինչպես որ թակել է Տեղ գյուղում կամ Ջերմուկում։

Հանրային մշտական ճնշման բացակայության պարագայում այս ամենն անխուսափելիորեն շարունակվելու է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանովՔննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից
Ամենադիտված